Posted in Բնագիտություն

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճերում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մաս` ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները` գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը` առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի` ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում են զբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Posted in Սովորողի անհատական պլան

Իմ անհատական ուս. պլան

Ուսումնական տարի, ուսումնական շրջան-2025-2026 ուս․տարի,ուս․ 3-դր շրջան

Սովորողի անուն- ազգանուն- Սոնա Միքայելյան

Սովորողի դասարան, կազմակերպիչ-4.3 դասարան, Անի Ենգոյան

Սովորողի մարզական ակումբ-չեմ օգտվում

Սովորողի ընտրությամբ գործունեություն —Անիմացիա և պարտիզպուրակ

Երկարացված օր /նշել նաև կազմակերպչի անունը/ — Անահիտ Խաչատրյան

Ինչպե՞ս է սովորողը գալիս դպրոց /եթե դպրոցի երթուղով, նշել երկկողմանի, թե միակողմանի, գրել մեքենայի համարը, վարորդի անունը/ —Պապիկս է բերում։ Անունը- Արթուր

Լրացուցիչ կրթություն / խմբակները, գրել դպրոցում, թե դպրոցից դուրս են դրանց հաճախում/ և գրել անվանումը- շախմատ, լող, նկարչություն։ Նկարչությունը և լողը դպրոցից դուրց է, իսկ շախմատը դպրոցում

Posted in Մաթեմատիկա

06.02.2026

  • Ո՞ր  թվին է համապատասխանում  5 հազ․+8 հ․+6 մ․   կարգային գումարելիների գումարին։

1) 586                          2)5860

3)5806                         4)5086

  • Գտիր 9236-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)36               2)236

3)0                 4)6

  1. 9 կգ705 գ-ն արտահայտիր  գրամներով։

1)975գ      2)9705գ

3)705գ          4)90705գ

  • Թիվը  18-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)17

           3)9            4)18

  • Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 20 անգամ, իսկ  մյուսը  թողնենք նույնը:

1)  կմեծանա  20 անգամ

2)  կփոքրանա  20 անգամ

3)  կփոքրանա  20-ով

4)  կմեծանա  20-ով

5) նույնը կմնա:

  • Հաշվիր 2880։9-(2‧240-240)+70 արտահայտության արժեքը։ 150
  • Երեք թվերի գումարը 600 է։ Դրանցից  երկուսի գումարը  600 է։ Ո՞րն է երրորդ թիվը։ 0
  • Հաշվիր 6մ7սմ-77սմ  արտահայտության արժեքը։ 530սմ
  • Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսը: 36
  • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։ 94, 96, 98
  • Գտիր  այն  թիվը, որը 15-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 17, իսկ մնացորդում՝  12։ 267
  • ՈՒղղանկյան կողմերը 12 սմ և 15 սմ են: Գտիր այն եռանկյան կողմի երկարությունը, որի բոլոր կողմերն իրար հավասար են և պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին: 18
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 05.02.2026

1.Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 7 տասնյակ և 8
միավոր
1)478 2)4078 3)4708 4)4780։

2.Գտիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը:
1) 10099 2) 10010 3) 100098 4) 99


3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը
մեծացնենք 8 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 8 անգամ 2) կփոքրանա 8 անգամ
3) կփոքրանա 8-ով 4) կմեծանա 8-ով 5) նույնը կմնա:

4.Գտի՛ր 9729 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 9

2) 29

3) 729

4) 0

5. 6556 > 65*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք
է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
1) 6 2) 7 3) 8 4) 4 5) 5:

6. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով:
1) 1345, 1356, 1467, 1678
2) 6976, 6965, 6854, 6010
3) 4343, 5787, 1563, 8921
4) 5257, 5563, 6739, 352
5) 8276, 8735, 3459, 9988:

7. 616‧50-84210։70+163 արտահայտության արժեքը կլինի
1) 29434 2) 29400 3)29760 4) 29597

Posted in Մայրենի 4

Գոյական. առաջադրանքներ

1․ Տրված բառերից առանձնացրու գոյականները. գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

Ո՞վ-տղա, աղջիկ, արքայազն, մայրիկ

Ի՞նչ-սեղան, նկար, մատիտ, անձրև

բարի, կատակել, չարաճճի, նկարել, սակայն, ուրախություն

2.«Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ» բառերը գրիր համապատասխան շարքերում:
Հիշի՛ր․  Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ կամ ովքե՞ր հարցերին:
Իր, երևույթ և կենդանի ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ինչե՞ր հարցերին:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի
Ի՞նչ-մանկություն, գագաթ, առյուծ

3․ Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

Անձ-մարդ, երեխա, աղջիկ, տղա, մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ, բժիշկ, բարուհի

Իր-մատիտ, կաթ, սեղան, վարդ, ծառ, հեռուստացույց, ռետին, թութ, փիղ, աման

4.Գտի՛ր յուրաքանչյուր բառինհամապատասխան վերջածանցը, կազմի՛ր ածանցավոր գոյականներ և որոշի՛ր, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ է ցույց տալիս՝ ի՞ր, թե՞ անձ: 

Արհեստ, հավաք, խմոր, հյուր, ճաշ, բառ, ազգ,հեծանիվ, աման, գիշեր, դատ, առևտուր, ճանապարհ, ներկ 

                                           + 

Եղեն, անոց, ավոր որդ, արար, արան, ական

Գոյական խոսքի մաս

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: 

Գոյականները լինում են  անձնանիշ և իրանիշ

Ուշադրություն 

Իրանիշ գոյականները պատասխանում են ին՞չ, ինչե՞ր, անձնանիշ գոյականները՝ ո՞վ , ովքե՞ր հարցերին: 

Իրանիշ են այն գոյականները, որոնք ցույց են տալիս՝ 

1իրերoրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,

2կենդանիներoրինակ՝ արջ, կրիա,

3երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  

oրինակ՝  երազանք, ամպրոպ և այլն:

Անձնանիշ են միայն անձ ցույց տվող գոյականները, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝ 

  • · անձնանուններoրինակ՝  Հովհաննես ԹումանյանՏիգրան 
  • · մասնագիտությունզբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:
Posted in Մայրենի 4

Գործնական աշխատանք

Մայրենի 02.03.2026թ․

1. Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի   ոսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

2.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ, ամպոտ, քարոտ, օդային, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ,  տհաճ:

անամոթ-ան+ամոթ

ամպոտ-ամպ+ոտ

քարոտ-քար+ոտ

օդային-օդ+ային

դժգոհ-դժ+գոհ

հեռավոր-հեռու+ավոր

բարություն-բարի+ություն

գրավոր-գիր+ավոր

անորոշ-ան+որոշ

  տհաճ-տ+հաճ

3. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար

4.Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

Քարային, հողավուն, դասարան, տնային, երկարավուն, հերոսային, սխալանք։

Posted in Ռուսերեն

Волшебные краски. Часть 3.

Так появились тысячи вещей, которыми нельзя было воспользоваться, и
люди ужаснулись:
— Как ты мог сделать столько зла, самый добрый из всех самых добрых мальчиков?
И мальчик заплакал. Ему так хотелось сделать счастливыми людей, но он уже зря потратил краски. Мальчик плакал так громко и безутешно, что его услышал Дед-Мороз. Он вернулся и положил перед мальчиком краски.


— Только это, мой друг, простые краски… Но они могут стать волшебными, если ты этого захочешь… Так сказал Дед-Мороз и ушёл… .
Прошёл год… . Два года… . Прошло очень много лет. Мальчик стал юношей, потом взрослым человеком, а потом стариком… . Он всю жизнь рисовал простыми красками. Рисовал дома, лица людей, одежду, самолёты, мосты, дворцы… .
‘И пришло счастливое время, когда нарисованное им на бумаге стало переходить в жизнь… .

Появилось множество прекрасных зданий, построенных по его рисункам.
Полетели чудесные самолёты. С берега на берег перекинулись мосты… . И никто не хотел верить, что всё это было нарисовано простыми красками. Все их называли волшебными… . Так случается на белом свете… Так случается не только с красками, но и с обыкновенным топором или швейной иглой… . Так случается со всем тем, к чему прикасаются руки самого великого волшебника из всех самых великих волшебников — руки трудолюбивого, настойчивого человека… .

Словарь

воспользоваться – օգտվել; зря потратить -զուր ծախսել; юноша -պատանի; ужаснулись – սարսափեցին; безутешно — անմխիթար;
перекинулись мосты – կամուրջներ գցվեցին; белый свет – լույս աշխարհ
трудолюбивый — աշխատասեր; настойчивый – համառ

1.Вопросы

  1. Почему люди ужаснулись? Люди ужаснулись, так как красками не мог красиво рисовать мальчик.
  2. Почему вернулся Дед Мороз? Потому что мальчик плакал из за красок.
  3. Что делал мальчик всю жизнь? Он много рисовал.
  4. Каким был мальчик? Мальчик был талантливым.

2.Впишите нужные буквы.

  1. Прошёл год. 2. Мальчик стал юношей, потом взрослым человеком. 3. Он всю жизнь рисовал простыми красками . 4. Рисовал дома, лица людей, одежду, самолёты, мосты, дворцы… .

3. Напишите, что вы думаете о малььчике.

Мальчик доказал своим трудом что он очень талантливый.

Posted in Մայրենի 4

Իմ երգը. Հովհաննես Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1918

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Երկյուղ-Վախ, սարսափ Անծեր-անծայր Պարգև-նվեր Անհատ-անվերջ
  2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. : պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ
  3. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները: անվերջ և անհատ
  4. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: ահ
  5. Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: Հովհաննես Թումանյայնը «Իմ երգը» բանաստեղծության վերնագրով բնութագրում է, նկարագրում է իր հոգևոր աշխարհը։ Ներկայացնում է իր հոգու գանձերը․ բարությունը, անսահման սերը, որոնք անծայր են, անհատ են, ոչ սկիզբ ունեն, ոչ է՝լ վերջ։ Նա չէր վախենում գողից, չարից, չար փորձանքից։Նա իրեն շատ բախտավոր մարդ էր համարում։Այդ պատճառով էլ վերնագրել է «Իմ երգը»։ Բանաստեղծությունը իր մասին է։